February 3

Խոհանոցային գործունեություն

Դասընթաց՝ տեխնոլոգիա
Նախագիծ՝ «Առողջ սնունդ և անվտանգ կենսագործունեություն»
Ժամկետ՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ
Նպատակը՝ տեխնոլոգիա դասընթացի կազմակերպում( դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների,
ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով):


Դասընթացը հիմնական նպատակն է՝

  • սովորողների շրջանում առողջ սննդի, առողջ ապրելակերպի գիտակցման բարձրացման, դրան ուղված տեսական և գործնական գիտելիքների հարստացումը
  • սննդի տեսակների ճանաչում
  • մթերքների օգտակարություն
  • սննդային բուրգ
  • մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի ստացումը սննդից, դրանք տարիքային բաժանումը, չափաբաժինները
  • առողջ սննդի կազմակերպումը իրենց առօրյայում
  • սննդի մասին տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրում, տարբերակում
  • առողջ սննդի  պատրաստում
  • անվտանգ կենսագործունեություն՝ սննդի մնացորդների ճիշտ տեսակավորում
  • հայտնի սննդաբանների հետ հանդիպում զրույցներ, վարպետության դասեր
  • առողջ ապրելակերպով զբաղվելու մասին հոլովակներ, տարածում-լուսաբանում

Մասնակիցներ՝ 
երկուշաբթի- 5-րդ դասարանի սովորողներ, 5-րդ ժամ
չորեքշաբթի- 4-րդ դասարանի սովորողներ, 4-րդ ժամ


Posted February 3, 2025 by Ռուբեն Հովսեփյան in category Տեխնոլոգիա՝ խոհանոցային գործունեություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*