September 2

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Ուսումնական տարվա առաջին օրը մեր դպրոցի երեք երրորդ դասաարաներով ուղևորվեցինք դեպի Մեղրաձոր։ Կանգ առանք Մարմարիկ գետի մոտ։ Այնտեղ մի տաղավար կար, որտեղ էլ նախաճաշեցինք։ Մի փոքր հանգստանալուց հետո որոշեցինք բարձունք հաղթահարենք։ Ճանապարհն անցնում էր քարքարոտ և անտառոտ տեղանքով։ Մեծ դժվարությամբ հաղթահարեցինք բարձունքը, որտեղից մի հրաշալի տեսարան էր երևում՝ գույնզգույն ծառեր, սարեր, ձորեր։ Այնտեղ մի վանք կար, որտեղ մենք մոմ վառեցինք, աղոթք արեցինք։ Վանքի բակում մի լավ խաղացինք ու ճաշեցինք։ Այնուհետև իջանք։ Իջնելը նույնպես բարդ էր ու վտանգավոր, որովհետև հաճախ սայթաքում էինք։ Սակայն բարեհաջող տեղ հասանք և վերադարձանք դպրոց՝ հոգնած ու տպավորված։ 

    


Posted September 2, 2022 by Ռուբեն Հովսեփյան in category Ուսումնական նյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*