September 19

Իմ պատուհանից դուրս

Իմ պատուհանից դուրս երևում է մի հրաշալի տեսարան։ Երբ ես արթնանում եմ, պատուհանին եմ մոտենում և նայում։ Իմ պատուհանից դուրս երևում են շենքեր, լիքը կատուներ, շներ, ավտոմեքենաներ։

Իսկ բակի կողից երևում են չորս մեծ ծառեր, որոնք շատ գեղեցիկ են հատկապես գարնանը։ ծառերի վրա գրեթե միշտ լինում են թռչուններ․ տատրակներ, ճնճղուկներ, իսկ վերևի ճյուղերին բույն են դրել ագռավները։ Ես շատ եմ սիրում նայել պատուհանիցս դուրս։


Posted September 19, 2022 by Ռուբեն Հովսեփյան in category Հորինուկներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*