September 5

Իմ հայրենագիտական ամառը

Ես անցկացրել եմ իմ հայրենագիտական ամառը Հայաստանում։ Հայաստանը գտնվում է Եվրասիայում։ Նրա հարևան պետություններն են՝ Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Ես եղել եմ Լոռու մարզում, Սևանա լճում և Դիլիջանում։ Մենք ընկանք ճանապարհ դեպի Լոռու մարզ։ Քանի որ մենք Սևանա լճի մոտով էինք անցնում, որոշեցինք կանգ առնել։

Այնտեղ կային գամակներ, ճոճարաններ և ցայտաղբյուրներ։ Մեր ծնողները սուրճ էին խմում, իսկ ես ու քույրիկս այդ ընթացքում մեր ոտքերն էինք ջրի մեջ դնում ու ավազից Սիսն ու Մասիս լեռներն էինք պատրաստում։ Դրանից հետո գնացինք Դիլիջան, մորաքրոջս մոտ։ Դիլիջանը գտնվում է Տավուշի մարզում։ Այնտեղ բավականին կարճ մնացինք։ Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարորդությունը դեպի Լոռի։ Ճանապարհին անցնում էր Աղստև գետի կողքով։ Հասնում ենք Լոռու մարզ՝ գյուղ Մարգահովիտ։

Մարգահովտում կանգ ենք առնում մի գեղատեսիլ հանգստավայրում։ Փայտաշեն տնակի ներսում մեզ սպասում էին մեր հարազատները։ Այնտեղ մեկ օր գիշերեցինք։ Տնակի բակը բավականին ընդարձակ էր։ Խաղում էինք ֆուտբոլ, վալեբոլ։ Մենք նաև քայլարշավ կազմակերպեցինք անտառի միջով։ Համեղ խորոված պատրաստեցինք տավարի, խոզի, հավի մսերից ու բանջարեղեններից և վայելեցինք բնության գրկում։ Հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Վերադարձին տեսանք քառագագաթ Արագածը, իսկ Երևանին մոտենալիս՝ Արայի լեռը։

Այսպիսով իմ հայրենագիտական ամառը ավարտվեց։


Posted September 5, 2023 by Ռուբեն Հովսեփյան in category Ճամփորդություններ, Մայրենի, Մայրենի 4-րդ դասարան, Ուսումնական ամառ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*