September 6

Իմ ընթերցած գիրքը

Ես կարդում եմ Սերո Խանզադյանի << Քարանձավի բնակիչները >> գիրքը։ Այժմ կարդացել եմ առաջին գլուխը։ Այն պատմում է Վանիկ անունով մի տղայի մասին, ով ապրում էր հեռավոր ու բարձրադիր Սոթ գյուղում, որտեղ մարդիկ զբաղվում էին հիմնականում ոչխարաբուծությամբ։ Վանիկի հայրը այդ գյուղի հովիվներից էր։ Ձմռանը, ինչպես միշտ, նա կերակուր ու փոխնորդ շոր էր տանում ձմեռանոց իր հոր համար։ Վանիկը շատ էր սիրում նորածին գառնուկներին։ Հերթական անգամ, ի ուրախություն իրեն, մայրը ուղարկում է ձմեռանոց։ Նա վերցնում է իր խուրջինն ու ճանապարհ է ընկնում։ Ճանապարհի կեսին կամրջի վրա տեսնում է իրենց Ղափլան անունով շանը։ Վանիկը հարվածում ու գոռում էր շան վրա, բայց հետո թույլ է տալիս, որ նա էլ իր հետ գա։ Երկուսով ուրախ-զվարթ շարունակում են ճանապարհը։ Քիչ անց սկսվում է ձնաբուքը։ Վանիկը մոլորվում է։ Մառախուղն ու ուժեղ քամին չէին թողնում, որ Վանիկը աչքերը բացի։ Նրանք ավելի ու ավելի դժվար էին տեղաշարժվում։

Մեկ էլ հանկարծ սայթաքում է ու դատարկ տարածության մեջ պտտվելով՝ ընկնում մի փափուկ բանի վրա։ Վանիկը կարծում է թե մեռել է, բայց հետո հասկանում է, որ ոչ։ Նա հայտնվել էր խավարում, վախենում էր կանգնել ու ձայն տալ։ Քիչ անց նա կանչում է Ղափլանին ու հենց իր մոտ լսում է շան մեղմիկ ձայնը։ Վանիկը գրկում է նրան, համբուրում թաց դունչը։ Այս պահին Ղափլանը իր միակ մխիթարությունն էր։ Վանիկը չէր հասկանում, թե որտեղ է։ Հետո հիշում է, որ իր մայրը խուրջինի մեջ լուցկու տուփ ու նավթավառ էր դրել։ Նա վառում է լամպը ու հասկանում, որ ստորգետնյա քարանձավում են։

24․09․2023

Այսօր ես կարդացել եմ երկրորդ գլուխը։

Քարանձավը դիտելիս Վանիկը դեռևս լիովին չէր պատկերացնում այն ծանր վիճակը, որի մեջ ընկել էր նա։ Բայց երբ եկավ ու նստեց խուրջինի մոտ, նա զգաց իր ամբողջ դժբախտությունը։

«Այստեղ ես կմեռնեմ», – մտածեց Վանիկը և նրա սիրտը կարծես թե դադարեց բաբախել։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա պառկեց հատակին ու անզուսպ լաց եղավ։ Նրա շուրջն անկենդանություն էր, որը սարսափ էր պատճառում նրան։ Լացը կտրելով՝ նա գլուխը բարձրացրեց և աղաղակեց։ Նրա ձայնը տարածվեց խավարում։ Ինքն իր ձայնին լսելով զարմացավ, թե ինչու է ձայնը տարածվում հեռուներում, մի՞թե քարանձավն անեզր է։ Նա զայրույթով հանգցրեց լամպը՝ նորից ընկավ գետնին ու սկսեց թավալվել։ Երբ թպրտալուց հոգնեց, մնաց մեջքի վրա պառկած։ Նրան թվաց, թե ինքը մեռնում է, թե ինչ-որ անտեսանելի, սրեր խրվում են կոկորդը։ Զարհուրելի մի թմրություն իջավ նրա վրա ու միտքը դադարեց գործելուց։ Քիչ հետո նա արթնացավ ու սկսեց զննելն իր << երկիրը >>։ Նա իր լամպը միացրեց, ու սկսեց զննել։ Նա ուզում էր ելք գտնել, բայց արդյունքում չգտավ։ Այնուամենայնիվ, նա սկսեց քայլերով չափել իր տարօրինակ բնակարանի երկարությունն ու լայնությունը։ Պարզվեց, որ քարանձավի երկարությունը հարյուր մեկ, իսկ լայնությունը քառասունհինգ քայլ է, հատակը ժայռեղեն է, տեղ-տեղ հողի չոր շերտով։ Ոչ մի բույս չկար այնտեղ։ Իսկ կենդանի շնչի մասին մտածելը նույնիսկ ավելորդ էր։

1956 թվականի փետրվարի տասնութն էր, երբ կատարվեց այս դեպքը։ Վանիկը երազում էր, որ իրեն գտնեին ու փրկեին։ Բայց շատ լավ հասկանում էր, որ մինչև մայիս, այսինքն՝ մինչև ձների հալվելը ոչ ոք այս կողմերով չի անցնելու։ Այդ մտքից ավելի սարսռեց և հուսահատությունից լաց եղավ ու քնեց։ Երբ արցնացավ, շոշափելով գտավ խուրջինն ու հրացանը և զգաց շան շունչը, մի քիչ սրտապնդվեց։ Հետո խուրջինից հանեց տետրն ու մատիտը և լամպի լույսի տակ հիշողությամբ փորձեց գծել իր գտնվելու վայրը։ Նա հիշեց, թե ինչպես էին դասարանով էքսկուրսիա եկել այս վայրերը և չափել ճանապարհները։ Նա պարզեց, որ գտնվում է Կապուտան լճի արևմտյան ափին Զմրուխտ սարի տակ գտնվող քարանձավում։ Ակամայից հիշեց իր պապի պատմած Կուխտու առասպելը ու սառը քրտինքը պատեց նրան։ Ըստ առասպելի այտեղ էր ապրում Սարդակերպ մի հրեշ, որին սպանել է իր պապի ապուպապ Կուխտին, սակայն գյուղացիները համոզված չէին դրանում։

Այս էր, որ բոլորովին ուժասպառ արեց Վանիկին, վհատեցրեց նրան…
Վշտից, վախից ու անասելի տառապանքից նրա միտքը բթացել, մարմինը թուլացել էր։ Այլևս
որևէ բան ուտելու սիրտ չուներ։

Ղափլանի հաչոցը, որ այնպիսի արձագանք գտավ, կարծես շների մի ամբողջ ոհմակ
է հաչում, մի քիչ սրտապնդեց նրան։

— Է՜հ, Ղափլա՜ն ջան, շատ դարդ մի՜ անի,— խոսեց նա՝ հոգոց հանելով։— Գետն ընկածը
ինչի՞ց է վախենում։ Ընկել ենք, պիտի քաշենք։ Իսկ մարդակերպ հրեշ ո՜չ կա, ո՜չ էլ եղել է։
Պապիս պատմածը հեքիաթ է, սուտ… Տեսնես ո՞վ է հնարել։

Վանիկի մեջ ապրելու այնպիսի ուժ ու կամք առաջացավ, որ նա նույնիսկ մի տեսակ
խիզախություն համարեց, որ ինքն ու իր շունը մեն-մենակ գտնվում են ստորերկրյա
քարանձավում։

Արկածների սիրահար էր Վանիկը։ Բայց ոչ մի անգամ նրա մտքով չէր անցել, որ երբևէ ինքը
կարող է ընկնել Կուխտու փոսը…
Այժմ նրա միտքն ավելի հստակ էր գործում, վախը տեղի էր տալիս, և նա հետզհետե
համակերպվում էր իր անմխիթար վիճակին։ Հիմա նրան մի բան էր հետաքրքրում միայն,
արդյոք ինքը կարո՞ղ է իննսուներեք օր ապրել այս քարանձավում։ Ներքին մի ձայն
պատասխանում էր, որ իհարկե, կարող է դիմանալ մինչև գարուն, եթե չկորցնի արիությունը և
պարապ նստելու փոխարեն, վեր կենա, մի բան անի, որևէ ձևով հարմարվի իր նոր ու
արտասովոր միջավայրին։

07.10.2023

Երրորդ գլխում պատմվում է, թե ինչպես է Վանիկը որոշում տնօրինել ուտելիքի իր պաշարը։ Նա հանում է իր խուրջինից ամեն ինչ, ու սկսում է տետրակի մեջ գրել, թե ինչ ուտելիքներ ունի ինսուներեք օրվա համար։ Նա գրում է, որ ունի լավաշ, շաքար, մեղր, մեկ հատ եփած ու մեկ հատ էլ հում հավ, եփած ձվեր, աղ դրած վարունգ ու էլի մի քանի մանր-մունր բաներ։ Նա ուրախանում է, որ ուտելիք ունի, բայց վատն այն էր, որ իր հաշվարկով իրեն ու շանը միասին օրական կես լավաշ է հասնում։ Նա որոշում է, որ մեղրն ու եփած հավը ինքը կուտի, իսկ շաքարն ու հում հավը կտա շանը։ Հետո Վանիկը տետրակի մի առանձին էջի վրա ցուցակագրում է իր ունեցած իրերը։ Այնուհետև եղած ուտելիքը փորձում է բաշխել իննսուն օրերի միջև, քանի որ արդեն երկու օրը անցել էր։ Որոշում է սկզբում փչացող ուտելիքները ուտել։ Քանի որ աղ չուներ, մտածում է, որ հավն ու ձուն կուտի աղ դրած վարունգով։

Այս ամենից հետո Վանիկը զգաց, որ քունը տանում է։ Նա քնում է ու երազում տեսնում է նախապապաերի առասպելների մեջի հրեշին սպանող իր ապուպապ Կուխտուն։ Նրա հետ խոսելիս հանկարծ հայտնվում է հրեշը։ Վանիկը վախից զարթնում է ու ճչում։ Շունը սկսում է հաչալ, իսկ իրեն թվում է, թե ոտնաձայներ է լսում խավարի մեջ։ Նա հրացանը վերցնում է ու կրակում։ 1-ից 2 ժամ սպսելուց հետո նա հանգստանում է ու հասկանում, որ երազ է տեսել։ Շուտով երազի պատճառած վախը բոլորովին անցնում է, ու նա ծարավ է զգում։ Լամպը վառում է,
մոտենում է ձյունաթմբին, ափի մեջ ձյունը հալեցնում է ու սկսում ծծել։ Քանի որ ջուր չկար, նա օգտագործում է ձյունը լվացվելու համար և շփում դեմքն ու ձեռքերը։

Հետո Վանիկը քայլում է քարանձավում ու արտասանում իր իմացած ոտանավորներն ու պատմվածքները։ Նա «Գիքորը» ծայրից-ծայր կարող էր արտասանել։ Սկսում է արտասանել՝ լիովին պատկերացնելով Գիքորի վիճակը։ Երբ հասնում է այն տեղին, ուր բազազ Արտեմն անխղճորեն ծեծում է Գիքորին՝ լացը գալիս է։ Սաստիկ խղճահարվում է դժբախտ Գիքորի համար։ Իր անմխիթար վիճակը մոռացած՝ երկար ժամանակ նա մտածում է Գիքորի մասին…

Այնուամենայնիվ, Վանիկն այդ առավոտ այնքան էլ վատ չէր տրամադրված։ Նա լամպը վառում է ու շանը հրավիրում նախաճաշի։

15.10.2023

Չորորրդ գլխում Վանիկը որոշեց քնելու և իր ունեցվածքը պահելու որոշ հարմարություններ ստեղծել։ Դրա համար նա նորից զննեց քարանձավը ու ձյունաթմբից քիչ հեռու հարմար տեղ գտավ անկողին պատրաստելու համար։ Նա խուրջինի միջի եղած-չեղածը հանեց ու խուրջինի կապերը քանդեց ու սկսեց կարպետի նաման ինչ որ մի բան կարել։ Երկար չարչարանքից հետո նա կարողացավ կարել ու որոշեց անկողինը պատրաստել։ Սկզբում նա իր կարած գորգը փռեց հատակին, մի մեծ քար դրեց՝ որպես բարձ և շալով ծածկվեց։ Դրանից հետո քախց զգաց և սկսեց լավաշն ու կես ձուն դանդաղ ուտել,որ շուտ կշտանա։ Բրդուճի հետ միասին նաև կծեց աղ դրած վարունգը։ Շանն էլ տվեց հում հավի մի մասը ու ասաց, որ միանգամից չխժռի, իսկ Ղափլանը չլսեց ու միակնթարթում խժռեց։ Արդեն գիշեր էր, երբ պարկեց քնելու ու հիքաթ պատմեց շանը։ Դեռ կեսին չհասած աչքերը փակվեցին ու քնեց։ Արթնացավ ուշ։ Վանիկը լապը չվառեց, շալը դեն նետեց ու մտածեց ինչ որ բան անի օրինակ՝ կրակի համար հարմարություններ գտնի։ Այդ միտքը մի փոքր ոգևորեց նրան։ Նա ուշադիր զննում էր քարանձավը, որպեսզի ինչ որ բան գտնի։ Գնաց ձնաթմբի մոտ ու ցողուններ գտավ, քիչ հետո նաև մի խուրձ խոտ։ Նա ուշադիր զննում էր ձնաթուբը, երբ գտավ գառան գլուխը, ողնաշարն ու ոտքերը։ Նաև եզան գլուխ գտավ։ Նա շատ էր ուրախացել իր նոր հայտնաբերությամբ, նաև ուրախացել էր, որ այդ ոսկորները կարող է շանը տալ։ Ողջ իր գտածը բերեց իր «բնակարան»։ Նա ոսկորի մի մասը տվեց շանը։ Ղափլանը ագահությունից կարող է ոսկորը ամբողջովին ուտել։ Պետք է մի մասը պահել հաջորդ
օրվա համար։ Վանիկը գոռում էր, փորձում էր վերցնել ոսկորը, բայց չի կարողանում ու գնում է «տուն»։ Նրա ետևից Ղափլանը ոսկորը քարշ տալով բերեց դրեց Վանիկի ոտքերի առաջ։ Բայց այս անգամ էլ Վանիկն անիրավացի էր։ Ղափլանը ոչխարի ողնաշարից միայն մի կտոր էր կերել, իսկ մեծ մասը մնում էր։ «Շունն էլ է խնայողություն անում»,— մտածեց Վանիկը ու նորից զղջաց, որ անտեղի բարկանում է նրա վրա։ Հիմա արդեն ունեցվածքին մի նոր բան էլ ավելացավ։ Ոչխարի մի ոտքը կտրեց ու տվեց շանը։ Ցողունն ու խոտը Վանիկը շաղ տվեց հատակին, որպեսզի դրանք չորանա։ Փետրվարի քսանվեցն անցավ շատ տխուր։ Վանիկը չխոսեց իր ընկերող հետ, միայն գնաց անցքի մոտ ու գոռաց։ Նրա տրամադրությունը ընկել էր ու այդ օրը անցավ շատ տխուր։

25.10.2023

Գլուխ հինգերորդ

Եկավ օրացույցային գարունը, սակայն Վանիկի սրտում գարուն չկար։ Այդ օրերին նրան ամենից շատ տանջում էր ձանձրույթը։ Մարտի երեքին, Վանիկը մի տեսակ ցուրտ զգաց։ Ինքն իրեն ասաց՝ չլինի թե հիվանդանամ։ Մի խուրձ խոտը վառեց ու մատները տաքացրեց։ Շուտով մի տարօրինակ բան նկատեց, որ ծուխը չի բարձրանում մինչև քարանձավի առաստաղը, այլ կես
ճանապարհին թեքվում է դեպի ձախ ու զարմանալի արագությամբ անհետանում։ Այդ նրան շատ հետաքրքրեց ու նա ճանապարվեց ծխի ուղությամբ։ Առանց երկար մտածելու, Վանիկն արագ մագլցեց պատը, սակայն դեռ անցքին չհասած՝ կրակը մարեց ու քարանձավը նորից ընկղմվեց խավարի մեջ։ Վանիկը ցած իջավ, հրացանը գցեց ուսը և լամպը վերցնելով՝ շանը կանչեց։ Առանց դժվարության նա ու Ղափլանը բարձրացան ժայռը ու հասան խորհրդավոր անցքին։ Վանիկը լամպը բարձրացրեց, փորի վրա առաջ սողաց և ուշադիր նայեց դիմացը։ Շուտով չորս կողմը շոշափելով կարողացավ պարզել, որ անցքի եզերքից սկսած ժայռապատը թեքությամբ իջնում է ներքև։ Նրա գլխում մի խիզախ միտք ծագեց՝ ժայռի լանջով իջնել ներքև ու պարզել, թե ինչ կա այդ «աշխարհում»։ Ինչ էլ պատահելու լինի, չպետք է հուսահատվել։ Վանիկը նստեց ու մի քանի քար տետելով հասկացավ, որ նոր քարանձավի հատակը խորը չէ ու հատակը ժայռեղեն է։ Վանիկը սողաց դեպի ներքև և շուտով նրա ոտքի տակ ավազ զգաց ու կանգ առավ։ Ամենից հավանականն այն է, որ գտնվում էր ստորգետնյա մի նոր քարանձավում։ Վանիկը մի հարյուր քայլ հազիվ էր անցել, երբ կանգ առավ։ Նա մտածեց շարունակել ճանապարհը, թե ոչ։ Այս տարակուսանքի մեջ էր նա, երբ իր կողքին կանգնած Ղափլանը հանկարծ սկսեց հաչալ ու նետվեց առաջ։ Շան արարքը սաստիկ տարօրինակ թվաց Վանիկին։ Վանիկին թվաց, թե ինչ որ վտանգ կա կամ ինչ որ գազանի է հանդիպել։ Շունը շարունակում էր հաչել։ Մի քանի վարկյանից հետո, Վանիկը ետ դարձավ ու փախավ։ Արագ մագլցելով ժայռը, նա հասավ երկու քարանձավն իրար կապող անցքին ա շան հետ ընկավ իր «տունը»։

Մարտի երեքը Վանիկի համար անցավ ծանր ու տանջալի։ Երեկ հարևան քարանձավում
ապրած սարսափը նրան այնպես էր ընկճել, որ ամբողջ օրը մնաց «անկողնու» վրա ընկած։ Այդ դեպքից հետո Վանիկի հանգիստը կորավ, ու նա ընկավ անտանելի կասկածների մեջ։
Վանիկը սկսեց վախենալ, որ ուտելիքը չի հերիքի իրեն ու Ղափլանին։ Հետո սկսեց կասկածել, որ միգուցե սովի պատճառով շունը իրեն կուտի։ Այդ մտքից շանը անխղճորեն կապեց ժայռի մի ցցից ու ոտքով էլ հարվածեց նրան։ Հաջորդ օրերին օրաբաժինը մենակ կերավ։

Մարտի յոթին Վանիկի մեջ մի ավելի դաժան միտք ծագեց՝ սպանել Ղափլանին։ Ղափլանն այդ
օրը ոռնում էր սրտամորմոք ու աղաղակող ձայնով։

Վանիկը հրացանը պարզեց դեպի նա, մատը դրեց ձգանին՝ որ քաշի, սակայն շան աչքերում մի
այնպիսի թախիծ ու այնպիսի բարություն նկատեց, որ հրացանն իջեցրեց ու տնքաց՝ ահեղ
մտքերի ծանրությունից…
Նա նստեց սաստիկ լարումից թուլացած, քիչ էր մնում ուշաթափվի։ Չգիտեր ինչ աներ։
Հանկարծ շունը ականջները խլշեց, մի ակնթարթ նայեց դեպի անցքը ու տեղից պոկ գալով՝
կայծակի պես թռավ, անհետացավ նրա մեջ։ Տանջալի մտքեր սկսեցին պաշարել Վանիկին։ Ամենից շատ նրան ցավ էր պատճառում խղճի խայթը։ Այս տանջալի մտքերի մեջ էր Վանիկը, երբ Ղափլանը հայտնվեց և ուրախ-ուրախ մոտեցավ նրան։ Նրա բերանում մի սպիտակ բան կար։ Վանիկը աչքերը չռած նայեց դրան և ուրախությունից ճչաց։ Ինչպե՞ս չուրախանար, ինչպե՞ս չճչար։ Ղափլանի երախում մի բավականին մեծ ձուկ կար…

Այդ զարմանալի նորությունից Վանիկն իսկույն մոռացավ Ղափլանի նկատմամբ իր ունեցած կասկածները և մի անհուն սիրով փաթաթվելով նրան՝ հազար ու մի խոսքով սկսեց ներողություն խնդրել։

26.10.2023

Վեցերորդ գլխում Վանիկը մտածմունքների մեջ էր։ Իրեն շատ էր հետաքրքրում, թե Ղափլանը որտեղի՞ց բերեց ձուկը։ Վանիկը շան հետ ուղևորվեց դեպի «նոր աշխարհ»։ 20 քայլից հետո Վանիկի մեջ վախ առաջացավ։ Նա ուզում էր վերադառնալ, բայց հետո մտածեց, որ շունն ու հրացանը իր հետ են ու շունը շատ համարձակ գնում էր դեպի առաջ։ 611-րդ քայլից հետո ոտք դրեցին «նոր աշխարհ»։ Ղափլանը ինչ որ ձայնի վրա սկսեց հաչել։ Քիչ հետո նա պարզեց, որ մի փոքրիկ զուլալ գետակ է, մեջը լիքը կարմրախայտ ձուկ։ Վանիկը այնպես ծարավ զգաց, որ քիթն ու մռութը մտցրեց գետակի մեջ ու ջուր խմեց։ Ծարավը հագեցնելուց հետո նրան հետաքրքրեց, թե ինչ կա գետակի մյուս կողմում։ Նա լողալ չգիտեր, այդ պատճառով էլ չկարողացավ պարզել ինչ է գտնվում գետակի մյուս ափում։ Այդտեղ օդն ավելի մաքուր էր ու գետինն ավելի չոր։ Առանց մտածելու, Վանիկը վճռեց տեղափոխվել «նոր բնակարան»։ Նա շատ զարմացավ, երբ իմացավ, որ գետակի խորությունը 3 մետր է, իսկ լայնությունը 5-ից 6 մետր։ Մարտի 9-ից 10-ը նա տեղափոխվեց իր «նոր բնակարան»։ Ուտելուց հետո սկսեց գետակի մյուս ափն անցնելու հնար մտածել։ Սակայն ինչքան ուղեղը լարում էր, ջուրն անցնելու ոչ մի միջոց չէր գտնում։ Այդ օրերին նա իրեն սաստիկ նախատում էր, որ ոչ մի կերպ լողալ չի սովորել։

Առավոտյան արթնանում է շան հաչոցից։ Լամպը վառում է ու տեսնում, որ աղվեսանման մի կենդանի է։ Քիչ հետո հասկանում է, որ այդ կենդանին ջրշուն էր։ Հրացանը վերցնում է, որ կրակի կենդանուն, սակայն չի հասցնում։

Մարտի տասներկուսին ջրշունը նորից երևաց։ Վանիկը քնած չէր և խավարի մեջ նստած՝
տխուր մտածմունքների մեջ էր ընկել։ Հենց որ ջրշան խռնչոցը լսվեց, Ղափլանը ուզում է հարձակվել ջրշան վրա, բայց Վանիկը չի թողնում։ Լամպը չի վառում, որովհետև վախենում է, որ կենդանին կփախչի։ Ջրշունը չմփչմփացնելով լողում էր։ Երբեմն ինչ-որ բան էր շրխկոցով ընկնում ավազին։ Կարծես ջրշունը քար էր նետում ափ։ Շուտով նրա ձայնը մոտեցավ։ Վանիկը վերցրեց հրացանը, և ուղղելով ջրից եկող ձայնի կողմը՝ կրակեց…
Վանիկն իսկույն վառեց լամպը, բայց ջրշունը չկար։ Գնդակը չէր կպել։ Թեև Վանիկը չէր կարողացել սպանել ջրշանը, բայց ջրի մեջ կատարած նրա կրակոցը շշմեցուցիչ արդյունք էր տվել։ Ջրի երեսը պատված էր մեծ ու մանր ձկներով։ Գետակի մեջ կրակած գնդակից կարմրախայտերը խլացել էին ու այժմ անզոր օրորվում էին դանդաղ հոսող ջրի երեսին։ Վանիկին հաջողվեց բռնել միայն չորս հատ։

երբ Վանիկը իր բռնած ձկները տանում էր «տուն», ոտքի տակ, ավազի վրա ընկած նոր ձկներ տեսավ։ Այդ բանը խիստ զարմացրեց տղային։ Մեծերից լսել էր, որ ջրշունը ձուկը բռնում, նետում է ափ և միայն մի երկու օր հետո ջրից դուրս գալիս ու լափում։ Այժմ արդեն պարզ էր, թե որտեղից էր Ղափլանի բերած ձուկը և ի՞նչ էր ջրի միջից դուրս շպրտում ջրշունը։ Վանիկը հինգ ձուկ գտավ ավազի մեջ։ Այժմ նա ինը ձուկ ուներ։ Նա մորաքրոջ աղջկա հաստափոր գրքի թերթերը ճղելով կրակ արեց ու վրան ձուկը եփեց։ Վանիկի ուրախությանը չափ չկար։ Չէ՞ որ ինքը մի աման լիքը եփած կարմրախայտ ունի և մորաքրոջ աղջկա գրքի կեսից ավելին դեռ մնում է։ Մնում են նաև դասագրքերն ու երկու տետրակը։ Նշանակում է դեռ մի քանի անգամ կարող է ձուկ եփել։ Նա մեծ հանդիսավորությամբ սեղան է գցում ու սկսում ուտել, սակայն միայն մի ձուկ կերավ, բայց այնպես կշտացավ, որ այլևս ուտելու ախորժակ չմնաց։

Այդ օրը նրա ամենակուշտ օրն էր։ Մի լավ ջուր խմելուց հետո նա նորից սկսեց
գետակի մյուս ափն անցնելու համար հնար որոնել։ Կարող է պատահել, որ մյուս ափին
վառելիք գտնվի կամ (երանի՜ թե այդպես լիներ) այնտեղ գուցե լույս աշխարհ դուրս գալու ելք
կա։ Ուրեմն ինչ գնով էլ լինի, պետք է անցնել գետակը և ուսումնասիրել նրա մյուս ափը։

27.10.2023

Գլուխ յոթերորդ

Վանիկը խորը մտածմունքների մեջ էր։ Մտածում էր, թե ոնց է անցնելու գետակի մյուս ափը։ Մի օր Վանիկը տեսնում է, թե Ղափլանը ուշադիր նայում է գետակի մեջ։ Նա հասկանում է, որ ջրշանն է տեսել։ Հրացանը վերցնում է ու սպասում։ Հենց որ լսում է ջրի մեջ ձայն է գալի, լամպը հանգցնում է։ Ջրշունը ջրի միջից գլուխը դուրս է հանում։ Վանիկը կրակում է ջրշան ուղությամբ ու լսում է ջրշան խռխռոցը։ Լամպը վառում է ու տեսնում, որ գնդակը կպել է նրա գլխին։ Մի փոքր մասը տալիս է շանը, իսկ մի փոքր մաս էլ ինքն է փորձում հում ուտել։ Նրան դուր չի գալիս ու թքում է։ Շուտով կրակ է անում ու եփում է ջրշան միսը։ Նրան շատ է դուր գալիս։ Քիչ հետո նկատում է, որ մյուս ափին մեծ ու փոքր ցցվածքներ կան։ Երկար մտածելուց հետո հասկանում է, որ կարող է պարան գործել ու ճոպանուղի ստեղծել։ Երբ որ պարանը գործում է, ծայրը օղակ է անում ու փորձում է պարանի օղակաձև հատվածը գցել ցցվածքների մեջ։ Օրեր են անցնում, երբ կարողանում է գցել ցցվածքներից մեկի մեջ։ Վանիկը ստուգում է, արդյո՞ք ամուր է։ Ղափլանին ասում է, որ լողալով գա, իսկ ինքը պարանով։ Վերջապես կարողանում է անցնել գետակի մյուս ափը։ Մոտ հինգ հարյուր քայլ հետո ուզում է հուսահատվել, բայց հետո հասկանում, որ այսքան եկել է, պետք է շարունակել ճանապարհը։ Յոթ հարյուր քայլ հետո նորից ուզում է հուսահատվել, բայց նորից շարունակում է ճանապարհը։ Հազար քայլից հետո ինչ որ սպիտակ մշուշ է տեսնում և ոգևորված վազում է այդ ուղությամբ։ Հանկարծ վայր է ընկնում, լամպը հանգչում է ու նավթը թափվում է։ Նայում է իր ոտքերի տակ ու առանց լամպի լույսի տեսնում է իր ոտքերի տակի քարերը։ Ուրախությունից քիչ մնաց խելագարվի։ Գոռաց « Լո՜ւյս, լո՜ւյս» և քար ու փոսի չնայելով նետվեց առաջ։ Լույսը գալիս էր նրան ընդառաջ։

29.10.2023

Գլուխ ութերորդ

Վանիկը խելակորույս վազում էր դեպի լույսը։ Նա վճռեց, թե դուրս է եկել քարանձավից, բայց ավելի մոտենալով, հասկացավ, որ ամենեվին էլ չի դուրս եկել քարանձավից, այլ գտնվում է մի այլ նոր քարանձավում։ Այդ անցքը բավականին մեծ էր ու այնքան լույս էր թափանցում, որ լամպը վառելու կարիք էլ չէր լինում։ Վանիկը ագահությամբ նայում էր լույսի այդ փոքրիկ աղբյուրին։ << Ա՜խ, ի՜նչ թանկագին բաներ են արևը, օդը, լույսն ու ամպը >>, – ասում էր Վանիկը։ Ղափլանն էլ էր զարմացած նայում վերև՝ դեպի երկինք։ Երկու բարեկամներն էլ ուրախ էին։ Նրանք հիմա լույս ունեն, քիչ հեռու ջուր, իսկ ջրի մեջ լիքը ձուկ։ Հիմա Վանիկը կարող է տարբերել գիշերն ու ցերեկը, և ամենա կարևորը, ինչ որ կերպ դուրս գա այս տանջանքից։ Նա վճռեց, դեռ չմտածել այդ մասին, որովհետև, եթե ելք չգտնի, սաստիկ կհուսախաբվի։ Ավելի լավ է, – ասում էր Վանիկը , – նայել այս անցինքին, որը քարանձավը կապում է աշխարհի հետ։ Բայց նա վճռեց, որ պետք է գործ անի։ Ինչպես միշտ նա ուսումնասիրեց իր << նոր աշխարհը>> – ը։ Աչքի չափով մա հասկացավ, որ գետնից մինչև անցքը տասնհինգից մետր հազիվ լինի։ Նա ինքն իրեն հարցրեց, թե ինչպե՞ս պետք է հասնի այդ անցքին, որպեսզի դուրս գա։ Երկար մտածելուց հետո միակ միջոցը գետնից մինչև անցք քարե մի բուրգ շինել։ Վանիկը վճռեց իր ունեցվածքը տեղափոխել լույս աշխարհ։ Երկու անգամ քարանձավով ճանապարհորդելուց հետո վերադավնալով իր << նոր աշխարհ>> տեսավ, որ մութն ընկել է։ Այդ օրվա պատառը ուտելուց հետո քնեց, ու պատրաստվեց վաղը սկսել շինել քար բուրգը։ Առավոտյան երբ արթնանում է, հասկանում է, որ հիվանդացել է։ Զգաց, որ ջերմություն ունի, գլուխը ցավում է, իսկ ոտքերը կարծես կրակի մեջ լիներ։ Նա մայրիկին էր դիմում ու ասում, որ ինքը հիվանդացել է։ Հիմա իրեն ո՞վ պիտի խնամի։ Ամբողջ գիշեր նրա տաքությունը բարձր էր, ընկնում ինքնամոռացության գիրկը, ու զառանցում։ Հաճախ մոռանում էր, թե որտեղ է գտնվում։ Երբ բացվում է առավոտը, գիտակցությունը նորից գալիս է։ Նա ցավերի մեջ տանջվում էր։ Նա վախենում էր, որ հիվանդությունից կմեռնի։ Եթե հիվանդ չլիներ, ապա արդեն կսկսեր շինել քարե բուրգը։ Ամբողջ օրը մնաց անշարժ։ Հետզհետեավելի էր թուլանում։ Ծանր տառապանքների մեջ անցավ այդ օրը։ Առավոտյան ջերմությունը մի քիչ իջել էր, սակայն ավելի թույլ էր զգում իրեն։ Երբեմն ջուր էր կանչում։ Երբ լույսը լրիվ բացվեց, նա վճռեց գնալ ջրի։ Ո՞նց գնար, եթե գլուխը պտտվում, ուշքը գնում ու մրսում էր։ Նա իրեն մի կերպ զսպեց ու չգնաց ջրի։ Բայց հաջորդ օրը չդիմացավ։ Շալը ու ջրշան մորթին փաթաթեց իր վրա, վերցրեց լամպը ու գնաց դեպի գետը։ Մեծ դժվարությամբ էր քայլում։ Ճանապարհի կեսից լամպի վառելիքը վերջացավ։ Նա չհուսահատվեց, որովհետև շունը իր հետ էր ու ճանապարհը լավ գիտեր։ Մի կերպ հասնում է ջրի մոտ ու խմում ջուրը։ Երբ վերադարձավ << տուն >>, նկատեց, որ արևը մայր է մտնում։ Մի դժվարությամբ էր ուտում մեղերը։ Ամբողջ գիշեր իր ցավերը իրեն տանջում էին։ Երբ լույսը բացվեց նա կաթսայիկից ջուր խմեց։ Նա շատ էր ուզում սպսաս ուտել, բայց իրեն ո՞վ կտար։ Նա կորցրել էր օրերի հաշիվը։ Ղափլանը թախծոտ աչքերով նայում էր իր տիրոջը։ Վանիկի պապիկը նրան ասել էր, որ շները մեռնող մարմնի հոտից կռահում են նրա մահը ու դունչը վերև ցցում ու ոռնում։ Վանիկին թվաց, թե հիմա Ղափլանը կվոռնա։ Վանիկը շանը ասում էր, որ չվոռնա։ Նա մի քանի անգամ կրկնեց։ Շունը կարծես զգում էր, որ իր տիրոջ հետ ինչ որ վատ բան է եղել։ Տխուր-տխո՜ւր օր անցավ։ Այնուամենայնիվ Վանիկը այդ օրը քնեց։

31.10.2023

Գլուծ իններորդ

Վանիկը արթնացավ ու իրեն լավ զգաց։ Նա վճռեց, որ պետք է սկսի իր քարե բուրգը շինելը, որպեսզի դուրս գա այս տանջանքից։ Սկսում է քարերը բերել ու շինել բուրգը։ Նա հասկանում է, որ քարերը պիտի մեծից փոքր դարսի իրար վրա։ Սկսում է աշխատանքը։ Երբ մթնում է, նա նայում է իր արած գործին ու տեսնում, որ մի մետր էլ չի բարձրացել։ Նա ասում է, որ պետք է արագացնի աշխատանքը։ Ինչքան արագ, այնքան լավ։ Քնում է։ Օրերի ընցացքում նա նկատում է, որ պակասում է և՛ իրենը, և՛ Ղափլանի ուտելիքները։ Այդ օրը, նա ուտում է ջրշան վերջին եփած միսն ու նկատում, որ վառելիքը վերջացել է, իսկ լապինը՝ քիչ է։ Նաև Ղափլանի վերջին ջրշան միսն է տալիս ու ասում, որ սա շան վերջին ճոխ ճաշն է։ Նա աշխատում էր ամեն օր։ Օրեց օր բարձրանում էր իր քարե բուրգը։ Նա աշխատում էր տառապանքներով։ Ցավում էին ոտքերը, ձեռքերը, մատները, վիզը… Նա գնում էր գետակի մոտ ու ջուր խմում, իսկ ջուր խմելուց հետո քաղցն ավելի էր շատանում։ Նա մտածում էր, թե վաղվա բաժինն էլ ուտել, բայց կտրականապես հրաժարվում էր։ Հաճախ նա գնում էր ձուկ բռնելու։ Այս անգամ երկու փամփուշտ կրակելով երեք ձուկ բռնեց։ Երբ որ վերադարձավ «տուն», Ղափլանին կես ձուկ տվեց, իսկ ինքը իր բաժինը կերավ։ Շուտով նկատեց, որ մառանում երկու լավաշ է մնացել, մի քանի ընկույզ և մի քանի չորացած թութ։ Նա մի ծանոթ ձայն է լսում։ Հասկանում է, որ դա ագռավների կռկռոցն է։ Նա վերցնում է հրացանը, մոտենում անցքին և կրակում օդ, որովհետև մտածում է, որ կարող է մոտակա տարածքում մարդ լինի և լսի կրակոցը։ Սակայն լսեց միայն, որ ագռավներն կռկռոցով հեռանում են։ Երկրորդ անգամ, երբ կրակեց, ոչ մի ձայն չլսեց։ Իր շինած քարե բուրգը համարյա հասնում էր փրկության անցքին։ Այդ օրն էլ է անցնում։ Առավոտյան երբ արթնանում է, նկատում է, որ մառանում մնացել է կես լավաշ։ Նա այդ կես լավաշն էլ է ուտում ու մնում առանց ուտելիքի։

03.11.2023

Գլուխ տասներորդ

Վանիկը այդ օրերին չէր կարողանում քնել։ Վատ երազներ էր տեսնում։ Երբ պարկի մեջ քարեր էր լցնում ու բարձրանում քարե բուրգի վրա, նրա գլուխը պտտվում էր։ Ամեն վայրկյան մտածում էր ուտելիքի մասին։ Դժվարությումբ էր քայլում ու մեկ-մեկ գիտակցությունը կորցնում էր։ Մի օր, երբ Վանիկը բուրգն էր շինում, մտածեց, որ կարելի է թղթի վրա նամակ գրել ու Ղափլանի հետ ուղարկել գյուղ, որպեսզի մարդիկ իմանան իր տեղը ու գան իրեն փրկելու։ Վանիկը իր շորից մի կտոր պատռեց ու իր գրիչով նամակ գրեց, կապեց Ղափլանի վզից ու փորձեց անցքից դուրս նետել նրան, որպեսզի շունը նամակը հասցնի գյուղ։ Մի կերպ Վանիկը դուրս է հանում շանը ու ասում, որ գնա գյուղ։ Շունը չէր հասկանում, որ պիտի գնա գյուղ։ Վանիկը քարկոծում էր, հայհոյում ու կրակում էր հրացանով, բայց շան համար մեկ էր։

Վանիկը պարզեց, որ մի քանի քար էլ իրար վրա դարսի, կկարողանա հասնել փրկության անցքին։ Մի քանի օր հետո նրա մատները հասնում են անցքին ու նա փորձում է դուրս գալ այս ստորգետնյա քարանձավից։ Նա վախենում էր, որ կարող է ուժը չբավականեցնի ու նա ընկնի։ Նա մի խորը շունչ քաշեց ու երկու ձեռքը դնելով ճոճվեց։ Նա քիչ-քիչ ավելի էր մոտենում փրկությանը։ Հանարծ նրան թվաց, թե ուժերը սպառվեցին ու նա ընկնելու է։ Վանիկը ոտքերը դնում է քարե բուրգի վրա ու մի քիչ հանգստանում։ Հետո շորերը հանում է, որպեսզի ավելորդ ծանրություն չլինի։ Մի անգամ էլ է փորձում։ Այս անգամ շունը օգնում է Վանիկին և նա դուրս է գալիս քարանձավից։ Նրան մի նոր ուժ է պարգևում արևը, մաքուր օդը և լեռնաշխարհը։ Նա շփում է իր դեմքը Կապուտանի ջրով։ Նա չէր կարող քայլելով հասնել գյուղ, ճամփին սովամահ կլիներ։ Նա շանը մի կերպ հասկացրեց, որ գնա գյուղ։

Որոշ ժամանակ անց Վանիկն արթնանում է հաբույրներից։ Նա մշուշոտ մի դեմք է տեսնում։ Հետո պարզվում է, որ իր հայրիկն է։ Հայրը մի թարմ պանիր է հանում ու տալիս Վանիկին։ Վանիկը մեծ ախորժակով ուտում է ու կարողանում է խոսել։ Իր բարեկամները ձիերով էին եկել։ Իր հայրը նստացրեց ձիու վրա ու գնացին գյուղ։ Վանիկը քարանձավում հայտնաբերել էր մի հանք։ Շուտով գնում է դպրոց ու բոլորին զարմացնում իր ճամփորդությամբ։


Posted September 6, 2023 by Ռուբեն Հովսեփյան in category Իմ գիրքը, Մայրենի, Մայրենի 4-րդ դասարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*