November 16

Ա. Իսահակյանի տուն թանգարան

Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Ավետիք Իսահակյանի տուն թանգարան։ Առաջին հուշասենյակը դա իր հյուրասենյակն էր։ Այտեղ մենք տեսանք տարբեր գանդակագործների ու նկարիչների նկարներ ու քանդակներ։ Նկարները կախված էին իր հյուրասենյակի պատերի վրա, իսկ քանդակը՝ մի փոքրիկ անկյունում։ Իր հյուրասենյակի մեջտեում կար ուղանկյուն սեղան, որի վրա կար մի գեղեցիկ սփռոց, կար ինքնաեռ, թեյնիկ, բաժակներ, իր ակնոցն ու թերթերը։ Նաև կար երկողմանի վառարան։ Պատին կախված էր «Սասունցի Դավիթ» գորգը։ Հաջորդ սենյակը՝ աշխատասենյակն էր։ Աշխատասենյակն ինձ ամենա շատն է դուր եկել, քանի որ այտեղ շատ հետաքրքիր իրեր կային։ Ավետիքը այտեղ ուներ իր աշխատասեղանը, որի վրա դնում էր՝ իր չիբուխը, ծտի կտուցը, որպես էջանշն, ուներ 3-ից 4 հատ թանաքաման, տարբեր գրիչներ, շա՜տ-շա՜տ գրքեր և քար։ Նա գիտեր տարբեր լեզուներ, որոնցով կարդում էր տարբեր գրքեր։ Հետո գնացինք իր ննջասենյակը։ Ննջասենյակում կար իր մոր լուսանկարը, երկու մահճակալ, վառարան, իր հողաթափերը, փոքր պահարան, աթոռի վրա կախված էր չալիկը և պատի վրա կախված էր մեկ այլ գորգ։ Ավետիք Իսահակյանը տարբեր երկրներ է գնացել ու այնտեղից բերել տարբեր իրեր։ Ննջասենյակն ուսումնասիրելուց հետո, անցանք մեր կրթական ծրագրին։ Կարդացինք Ա. Իսահակյանի արջն ու օզը առակն ու պատրաստեցինք գիրք։ Նաև դուրս եկանք բակ ու զմայլվեցինք այգու գեղեցկությամբ։ Այսքանն էր մեր ճանապարհորդությունը դեպպի Ա. Իսահակյանի տուն թանգարանը։


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*