December 14

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք մեր դասարանով այցելեցինք Մատենադարան։ Այն գտնվում էր Մեսրոպ Մաշտոցի պողոտայում։ Մատենադարանը հիմնադրվել է 1959թ։ Այսպիսով մենք նստում ենք երթուղային և շարջվում ենք դեպի Մատենադարանը։ Առաջին հայացքից, այն փոքր էր երևում, իսկ երբ որ արդեն մոտեցանք, արդեն նկատեցինք, որ այն շա՜տ մեծ է։

Այնտեղ կար մի արձան։ Այս մեծ մարդը՝ Մեսրոպ Մաշտոցն է, իսկ այն ծնկի եկաց տղան՝ Կորյունն է։ Նա եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից մեկը։ Այսպիսով շա՜տ-շա՜տ մեծ դռներով մտնում ենք ներս։ Մեզ ուղեկցեցին դեպի հանդերձարան։ Մատենադարանում չի՛ կարելի ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարել։ Երբ որ հանդերձարանում բաճկոնները կախեցինք, մեզ ուղեկցեցին երկրորդ հարկ, որպեսզի սկսվի մեր ճանապարհորդությունը։ Առաջինը մենք խոսենցինք մագաղաթների մասին։

Իմ մեջ նաև տպավորվել է գիդի պատմած այս պատմությունը։ Մոտ 5-րդ դարում մի մարդ մագաղաթի վրա ինք որ բան է գրել ու թաքցրել քարանձավի խորքերում։ Հիմա այն գտնվում է Մատենադարանում։ Նաև դիտել ենք ամենա մեծ գիրքը, որի քաշը կազմում է 28 կգ, իսկ ամենա փոքր գիրքը, որի քաշը ՝ 1 գ-ից մի քիչ ավելի էր։ Գիդը մեզ ասաց, որ Մատենադարանին կից նաև կա գիտահետազոտական մի վայր, որտեղ մշակում են գրքերը, որպիսզի երկար պահպանվի։ Դիտել ենք շա՜տ ու շա՜տ բաներ ու ձեռք բերել նոր գիտելիքներ։


Posted December 14, 2023 by Ռուբեն Հովսեփյան in category Հայրենագիտություն 4-րդ դասարան, Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*