January 7

Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

  1. Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել: Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մեր ընտանիքում Ամանորյա ավանդությունը նման է ծնողներիս ընտանիքների ավանդությանը։ Տոների նախորդող օրերին, զարդարում ենք եղևնին՝ խաղալիքներով, լույսերով։ Այդ ընթացքում երգում էին, կատակում, ուրախանում։ Կատարում էին Ամանորյա գնումներ։ Պատրաստում ենք նվերներ։ Ամանորի գիշերը սեղան ենք գցում, տոնական հագուստ ենք հագնում, երբ որ հնչում են զանգերը՝ ժամը տասներկուսին, վառում ենք մոմերը և շնորհավորում ենք միմիյանց ու մաղթանքներ տալիս։ Հետո համտեսում ենք համեղ կերակուրները և բացում ենք նվերը, որոնք նախապես դրել էինք եղևնու տակ։ Սա ամենահետաքրքիր պահն է։ Հաջորդ օրը հյուր ենք գնում իմ տատիկի տուն և նշում Ամանորը բարեկամներով։ Հետո մենք ենք հյուր ընդունում։ Հայրս պատմում է, որ իր փոքրր ժամանակ, բակի տղաներով տասներկուսից առաջ հրավառություն են արել։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։

Հնում դրել են սեղանին աղանզ, փոխինձ, ղավուրմա, պասուց տոլմա, իսկ այժմ դնում են խոզի ապխտած ազզդր և հնդկահավ։ Ավանդական են հետևյալ ուտեստները՝ տոլման, բլինչիկ, գաթա, մայրաքաղաքային աղցան, բաստուրմա, սուջուխ, ամուխտ, երշիկ, պանիր։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։

Իմ ծնողները ցանկացել են ստանալ պատկերազարդ գիրք, խաղալիքներ, տիկնիկ, հեծանիվ, շոկոլադներ։ Ես ցանկանում եմ ավտոմեքենա (Ո՛չ խաղալիք), հեռախոս, անլար ականջակալ, որը նվեր եմ ստացել այս Ամանորին։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Մենք միշտ իրար անակնկալներ ենք անում նվերների տեսքով, Ամանորյա հնդկահավը, աղցանները, տորթը մենք ենք մատրաստում։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

Ծնողներիս ժամանակվա Ամանորյա ֆիլմերից են՝ « Բաղնիքդ անուշ», հաղորդումներից՝ Ամանորյա համերգ, Աշոտ Ղազարյանի՝ մանրապատումները։ Հիմա մենք հաղորդում չենք դիտում, բայց մուլտֆիլմերից նայում ենք Պուկ Տիպուկ-ը։

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները։

Բացասականն այն է, որ Նոր տարուն շատ ենք ուտում ու խմում, իսկ շատերը նաև հարբում են։ Դրականն այն է, որ հետաքրքիր նվերներ ենք փոխանցում։ Իրար հետ հանդիպում ենք և ուրախանում։ Ծնողներս ասում են, որ իրենց ժամանակ հնարավորությունները թե՛ ուտելիքի, թե՛ նվերների առումով շատ ավելի սահմանափակ էին, քան հիմա։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ամանորը կթողնեի ձմռանը, սակայն կուզեի, որ ընտանիքով մի որևէ երկիր գնայինք։


Posted January 7, 2024 by Ռուբեն Հովսեփյան in category Ամանոր, Հայրենագիտություն 4-րդ դասարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*